AM
7 July 2009 - 10:57 AMT

Հուլիսի 8-10-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

Հուլիսի 8-10-ը ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Կրասնի Մոստ» գազաբաշխիչ կայանում վերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով: Այս մասին «ՀայՌուսգարդ» ՓԲԸ-ին տեղակացրել է Վրաստանի գազափոխադրման ընկերությունը:

«ՀայՌուսգարդ» ՓԲԸ-ին Հայաստանի տարածքում ռուսական բնական գազի մատակարարաման եւ բաշխման մենաշնորհային իրավունք ունի: Գազը Հայաստան է բերվում Վրաստանի տարածքով: