AM
7 July 2009 - 12:12 AMT

Հայաստանի բյուջեն կփրկեն «փափուկ» պայմաններով վարկերը

Չնայած, որ Հայաստանն արդեն անցել է այն ցուցանիշին, որը բնորոշ է աղքատ երկրներին, այնուամենայնիվ, ճգնամի պայմաններում դա մեծ հաջողություն է` վարկային միջոցներ ստանալ մասամբ նպաստային, իսկ մասամբ` «փափուկ» պայմաններով, հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով գիտաժողովում: Նրա խոսքով, նպաստային պայմաններով վարկերը հատկացվում են միայն աղքատ երկրներին, որոնց ՆՀԱ չի գերազանցում 800 մլն դոլարը, իսկ Հայաստանն արդեն դուրս է եկել այդ կարգից:

ՀԲ, ՄԱՀ, ԶԱԲ եւ ռուսական վարկային միջոցները Հայաստանին տրամադրվել են աննախադեպ նպաստային կամ «փափուկ» պայմաններով եւ մինչեւ 30 տարի ժամկետով: «Հայաստանին հաջողվեց համաշխարհային ճգնաժամի պայմաններում այնքան ռեսուրսներ ներգրավել, երբ վարկերի մեծ պահանջարկ կա, եւ ֆինանսական միջոցները շատ թանկ արժեն»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է ֆինանսների նախարարը, արդեն դրական լուծումներ կան բոլոր վարկային ծրագրերի առնչությամբ եւ երկու ամսվա ընթացքում` նախքան սեպտեմբեր ամիսը, դրամական ռեսուրսների զգալի հատվածը կգտնվի Հայաստանի տնօրինության ներքո: