AM
7 July 2009 - 14:07 AMT

Հայաստանն առեւտրի խթանման ամփոփ ցուցիչներով 64-րդ տեղն է զբաղեցնում

«Համաշխարհային առեւտրի խթանում 2009» զեկույցի համաձայն Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը: Այդ մասին ասվում է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի մամլո ծառայության կողմից տրամադրած հաղորդագրությունում:

Միջազգային տնտեսական ֆորումը 2009-ում երկրորդ անգամ անցկացրել է Համաշխարհային առեւտրի խթանման համեմատական վերլուծություն 121 երկրների համար: «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես միջազգային մրցունակության ցանցի գործընկեր, ներկայացնում է 2009-ի զեկույցի ամփոփ տվյալները: Զեկույցի նպատակն է վերլուծել խթանմանը հասցեագրված քաղաքականությունները եւ դրանց արդյունավետությունը տարբեր երկրներում:

Զեկույցում ներառված երկրներից լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը եւ Հոնկոնգը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հետազոտության տվյալներով, նա առեւտրի խթանման ամփոփ ցուցիչներով 64-րդ տեղն է զբաղեցնում 121 երկրների շարքում: Այդ ցուցիչով Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում: