Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.50 տոկոսային կետով եւ սահմանել է 5.50 տոկոս, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: ԿԲ խորհուրդն այդպիսի որոշում ընդունել է 2009 թ. հուլիսի 7-ի նիստում:
Համաձայն հաղորդագրության, 2009 թ. հունիսին մայիսի նկատմամբ արձանագրվել է 0.3% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%` շուրջ 1.0 տոկոսային կետով ցածր լինելով ԿԲ-ի կանխատեսումներից:
ԿԲ Խորհուրդը գտնում է, որ չնայած կառավարության հակաճգնաժամային ծրագրի ընթացքից եւ համաշխարհային տնտեսության վերականգնման հնարավոր ժամկետներից ու տեմպերից կախված էական անորոշությունների պահպանմանը, նպատակահարմար է շարունակել տոկոսադրույքների նվազեցումը` զուգակցելով այն ծավալային ընդլայնման ակտիվ իրականացմամբ: