AM
8 July 2009 - 12:24 AMT

Ներարկումները Հայաստանի տնտեսության մեջ թույլ կտան կասեցնել նրա անկումը

Անկումը Հայաստանի տնտեսության մեջ առաջին կիսամյակում կկասեցվի երկրորդ կիսամյակում ներարկումների շնորհիվ, լրագրողներին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանըէ` ամփոփելով «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարները» խորագրով միջազգային խորհրդաժողովի արդյունքները: Ըստ նրա, 2010թ. արդեն նկատելի կլինեն աճի փոքր տեմպեր: «Աճը փոքր կլինի, սակայն 2010թ. մենքն պետք է բեկում ապահովենք տնտեսական իրավիճակում»,-ասել է նա:

Մեկնաբանելով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացման սցենարները, որ նախօրեին հրապարակել էր վարչապետը, Երիցյանն է ասել է, որ 2 ամառային ամիսներին ռսիկերը հիմնականում կապված էին շինարարության ոլորտում անկման հետ:

Վարչապետը երեքշաբթի հրապարակեց տնտեսական իրավիճակի երեք հնարավոր սցենար`, առաջինը 9,5 տոկոս անկում, երկրորդը` 16 տոկոս անկում եւ երրորդը` 20 տոկոս անկում:

Ըստ վիճակագրական տվյալների ՀՀ-ում 2009թ. հունվար-մայիս ամիսներին անկումը կազմել է 15,7 տոկոս: