Այսուհետ ADBOOK-ի վահանակը կհայտնվի միայն այն դեպքերում, երբ այն գտնվի այցելուի բրոուզերի սահմաններում, ինչը թույլ կտա մեր պատվիրատուներին տնտեսել գումարները: Այսինքն, երբ տեղի է ունենում այցելություն որեւէ կայք, բայց տվյալ այցելուի բրոուզերի սահմաններում ADBOOK-ի վահանակը չի հայտնվել (օրինակ, երբ վահանակը տեղակայված է կայքի ստորին հատվածում), ապա այդ ունիկալ այցելությունը չի դիտարկվում որպես ցուցադրում եւ համապատասխանաբար չի գանձվում ցուցադրման գումար:






