ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը հաղորդում է, որ այսուհետ կանխավճարային բաժանորդները կկարողանան օգտվել«Նոր օր» եւ «Փոխանցում» ծառայություններից առավել շահավետ պայմաններով:
Այժմ, երկարացնելով քարտի գործողության ժամկետը «Նոր օր» ծառայության օգնությամբ, յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար բաժանորդից կգանձվի 20 դրամ, նախորդ 30-ի փոխարեն, իսկ նվազագույն գումարը «Փոխանցում» ծառայության շրջանակներում այժմ կկազմի 100 դրամ, նախկին 200-ի փոխարեն:






