2010թ. Հայաստանի տնտեսության մեջ փոքր աճի միտում կնկատվի, լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նախարարի, կանխատեսումներ անել դեռեւս վաղ է, քանի որ դա մի շարք գործոններից է կախված: «Մեր կանխատեսումներով, 2009թ. երկրորդ կիսամյակում անկումը շինարարության ոլորտում կդադարի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա եւ 2010թ. Հայաստանի տնտեսության մեջ փոքր աճի միտում կնկատվի»,-ասել է Երիցյանը:
Այս համատեքստում, նա նշել է, որ հարկավոր է ճշտել անկման տեմպերը շինարարության ոլորտում, ինչը վերջին ամսներին մեծապես ազդել է տնտեսական աճի վրա: Երիցյանը հավելել է, որ ըստ նախնական կանխատեսումների, տնտեսական անկումը պետք է կազմեր 9,5 տոկոս:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, տնտեսական անկումը Հայաստանում 2009թ. հունվար-մայիսին, 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 15,7 տոկոս, իսկ անկումը շինարարության ոլորտում` 56,1 տոկոս:
Ինչպես նշել է նախարարաը, 2009թ. երկրորդ կիսամյակում անկումը շինարարության ոլորտում կդադարի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: