AM
14 July 2009 - 16:08 AMT

«Արմենիան Դեյթաքոմ քամփանին» նոր բիզնես-առաջարկով է հանդես գալիս շուկայում

«Արմենիան Դեյթաքոմ քամփանի» ՓԲԸ-ն (ADC) հանդես է եկել նոր բիզնես-առաջարկով` հուլիսի 15-31-ը կգործի «վճարիր ավելի քիչ, ստացիր` ավելի շատ» առաջարկը, որը հնարավորություն է տալիս միանալ լայնաշերտ ինտերնետին եւ օգտվել «Data Pro» ծառայություններից արտոնյալ պայմաններով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ընկերության մամլո ծառայությունում, վաղվանից ADC հնարավորություն կտա 3-ամյա պայմանագիր կնքել «Data pro» տվյալների փոխանցման ծառայությունների եւ լայնաշերտ ինտերնետի ձեռք բերման վերաբերյալ: Ակցիայի շրջանակներում միացման համար վարձավճար չի գանձվում, իսկ օգտվողները 15 տոկոսանոց զեղչ կստանան ամեն ամիս` պայմանագրի բոլոր 36 ամիսների համար:

«Վճարիր ավելի քիչ, ստացիր` ավելի շատ» առաջարկը տարածվում է ADC բոլոր ծառայությունների վրա, որ մշակվել են փոքր, միջին եւ խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաեւ ինտերնետ-պրովայդերների համար: Ցանկացած կազմակերպություն կարող է ընտրել ամենահարմար փաթեթը, որն առավելագույնս է բավարարում բոլոր նրա պահանջները: