Հայաստանի տնտեսության իրական հատվածին աջակցելու եւ այն զարգացնելու նպատակով ՎՏԲ Բանկը (Հայաստան) ֆինանսավորել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին: Բանկում որոշվել է 7,5 մլն դոլաի վերականգնվող վարկային գիծ բացել «ՀայՌուսգազարդի» համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Խոշոր վարկային գումարները կուղղվեն Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի կառուցման ու արդիականացման աշխատանքներն ավարտին հացնելուն` ըստ «Հրազդան-5» նախագծի:
Շինարարության եւ արդիականացման նախագծի արժեքը գնահատվում է շուրջ 200 մլն դոլար:
ՎՏԲ Բանկը (Հայաստան) ՓԲԸ-ն 2004թ. ապրիլից խոշորագույն ռուսական միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ է: Բանկի միանձնյա բաժնետերն է ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն: Միջազգային վարկանիշային Fitch Rating գործակալությունը 2009թ. ապրիլի 30-ին հաստատել է ՎՏԲ Բանկ (Հայաստան) ՓԲԸ-ի վարկանիշը «BB+» մակարդակի վրա, ըստ վարկանիշի` կանխատեսումը «կայուն է»: