AM
16 July 2009 - 14:29 AMT

Երեւանում տեղի կունենա ՏՀՏ ընկերությունների Start Up ֆորում, որի նպատակն է աջակցել ՏՏ ոլորտի նորաստեղծ ձեռնարկություններին

Վաղը Հայաստանուիմ տեղի կունենա ՏՀՏ ընկերությունների Start Up ֆորում, որի նպատակն է նպաստել ՏՏ ոլորտի նորաստեղծ ձեռնարկություններին: Համաժողովի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):

Start Up ֆորումի հիմնական նպատակներն են.ի հայտ բերել նորաստեղծ (Start-up) ընկերությունների զարգացման հիմնական նախադրյալները եւ հիմնախնդիրները, ստեղծել նորաստեղծ (Start-up) ընկերությունների համագործակցության բարենպաստ միջավայր, որոշել նորաստեղծ (Start-up) ընկերությունների շահերի պաշտպանության խնդիրները, օգնել նորաստեղծ (Start-up) ընկերություններին պետական աջակցություն ստանալու հարցում:

Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումն էականորեն կապված է ոլորտում ընդգրկված ընկերությունների քանակից եւ նրանց կոնսոլիդացման որակից: Այս համատեքստում շատ կարեւոր է նաեւ նորաստեղծ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ընկերությունների զարգացման եւ խրախուսման խնդիրը:

Ֆորումին մասնակցելու են տեղական ՏՀՏ ոլորտի շուրջ 25 Start-up ընկերություններ, Մայքրոսոֆթ Ար Էյ, Orange ընկերությունները, Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցման ազգային կենտրենը, ասվում է UITE միության մամլո հաղորդագրությունում: