AM
20 July 2009 - 09:41 AMT

ԱրմենՏելը թույլ չի տա իրեն քավության նոխազ դարձնել

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, պահանջելով խստացնել ձայնային (VoIP) ծառայությունների տրամդրման արտոնագրերի ստացումը:

Այդ մասին Ծաղկաձորում ինտերկոնեկտի հարցերին նվիրված սեմինարում, ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նա նաեւ նշել է, որ թույլ չի տա իրեն քավության նոխազ դարձնել: Բանը նրանում է, պարզաբանել է Կիլմկոն, որ Հայաստանում գործում են բազմաթիվ այսպես կոչված պրովայդերներ եւ VoIP ծառայությունների պրովայդերներ, որոնք արտոնագրեր են ստացել ՀԾԿՀ-ից, եւ այդ պրովայդերներն ու VօIP ծառայությունների պրովայդերները բոլոր իրենց խնդիրներն ու որակյալ ծառայություններ տրամադրելու անունակությունը, բարդում են ԱրմենՏելի վրա»:

Ըստ Կլիմկոյի, խնդիրը նաեւ նրանում է, որ բնակչությունը դեռեւս բավարար իրազեկված չէ, հասկանալու եւ տարբերելու համար կեղծիքը: