AM
20 July 2009 - 12:18 AMT

Առաջիկայում ԱրմենՏելը կավելացնի ինտերնետ-գծի թողունակությունը

Առաջիկայում ԱմենՏել ընկերությունը կավելացնի ինտերնետ-գծի թողունակությունը:

Այժմ կանալի թողունակությունը կազմում է 930Մբիտ/վ, Վրաստանի երկու կանալներով եւ Իրանի տարածքով անցնող 1 կանալով, լրագրողներին է հայտնել ԱրմենՏելի միջօպերատորական փոխգործակցության ծառայության ղեկավար Իրինա Տրոֆիմովան «Հեռահաղորդակցությունները Հայաստանում» թեմայով սեմինարի ժամանակ, որն անցել է Ծաղկաձորում:

Ինչպես նշել է Տրոֆիմովան, բաժանորդների թվի 10-տոկոսացնոց ավելացման դեպքում ծանրաբեռնվածությունը կապի կանալի վրա ավելանում է 30 տոկոսով: Սա շուկայի այս հատվածի տնտեսական զարգացման առողջ գործոն է, եթե ավելանում է ծառայության հասանելիությունը, ավելանում է նաեւ պահանջարկը:

Ըստ ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի, ընկերությունը մոտ 1,5 մլն ներդրումներ է անելու հեռահաղորդակցային ցանցում եւ առաջիկայում թողունակությունը կհասցնի 1 Գբիտ.վ: