AM
20 July 2009 - 12:25 AMT

ԱրմենՏելը կարող է VoIP օպերատորների զանգվածային անջատումներ կատարել Հայաստանում

ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) կարող է մոտ ապագայում VoIP օպերատորների զանգվածային անջատումներ կատարել Հայաստանում եւ համապատասխան փաստաթղթերով դիմել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այդ մասին հաղորդել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում կայացած հեռահաղորդակցությունների հարցերին նվիրված սեմինարում:

Պարզաբանելով, թե ինչու է ընկերությունը մտադիր նման քայլեր ձեռնարկել, Իգոր Կլիմկոն ասել է, որ որոշ VoIP պրովայդերներ օգտագործում են անհայտ ծագման տեխնիկա, ինչը հանգեցնում է չվերահսկվող միջազգային տրաֆիկի, ինչը մեծ ֆինանսական կորուստներ է բերում ինչպես VoIP ծառայությունների պրովայդերներին, այնպես էլ ԱրմենՏել ընլերությանը: