Kingston ընկերությունը հայտարարել է, որ նվաճել է USB-կուտակիչների 256 Գբ ծավալի մակարդակը, ներկայացնելով աշխարհում առաջին 256 Գբ ծավալի ֆլեշ հիշողությունը: Այս սարքը ստացել է Data Traveler 300 անվանումը եւ կարող է պարունակել նույնքան տեղեկություն, որքան CD 365 խտասկավառակ կամ 54 DVD խտասկավառակ: Ընկերությունն այս ապրանքը ներկայացնում է նոութբուքերի հետ կիրառման համար: Ներկայացված նորույթի «կարդալու» ու ձայնագրության արագությունը կազմում է 20 եւ 10 Մբ/վ, համապատասխանաբար, այդպիսով, կուտակիչի ամբողջական լրացման համար կպահանջվի մոտ 7,3 ժամ, իսկ այն ամբողջությամբ կարդալու համար կպահանջվի 3,5 ժամ:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել RAS computers-ի գործադիր տնօրեն, Հայաստանում Kingston-ի արտադրանքի առաջատար ներկրող Արամ Չոփուրյանը, RAS computers-ի այս նորույթի առկայությամբ պաշտոնական գնացուցակ դեռեւս չի ստացվել, սակայն այն կարելի կլինի ձեռք բերել մոտ ապագայում: