Հայաստանում միջին ամսական նորմալ աշխատավարձը 2009 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 98138 դրամ` ավելանալով 12,7 տոկոսով 2008 թվականի այդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը կազմել է 81282 դրամ` ընդ որում, մեծանալով 17,4 տոկոսով 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 122579 դրամ, ինչը 6,9 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից:
Ընդ որում, 2009 թվականի հունիսին, մայիսի համեմատությամբ միջին ամսական նորմալ աշխատավարձի ընդհանուր մակարդակն աճել է 4 տոկոսով: