2009 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում Սղաճը 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 2,7 տոկոս մակարդակում: Պետբյուջեի համաձայն, 2009 թվականին Հայաստանում սղաճը նախատեսվում է 4 տոկոս մակարդակում:
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով 2009 թվականի հունիսին, մայիսի համեմատությամբ, գրանցվել է գնանկում 0,3 տոկոս մակարդակում: