AM
21 July 2009 - 13:48 AMT

«Ամերիաբանկ»-ի իրավաբանական անձանց ավանդներն 2009թ. առաջին կիսամյակում աճել են 95.9 %-ով

«Ամերիաբանկ»-ի իրավաբանական անձանց ավանդներն աճում են բարձր տեմպերով, որը վկայում է Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության ամրապնդման – իրավաբանական անձանց հետ արդյունավետ համագործակցության ընդլայնման մասին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այդ են փաստում ընթացիկ տարվա I կիսամյակի արդյունքները, համաձայն որի իրավաբանական անձանց ավանդներն աճել են 95.9 %-ով – 30.06.09թ.-ի դրությամբ կազմել 26.0 մլրդ դրամ` Բանկի ամբողջ ժամկետային ավանդների 80.5%-ը: Իսկ 30.06.09թ.-ի դրությամբ իրավաբանական անձանցից ներգրաված ավանդներրի ծավալները 30.06.08թ.-ի համեմատությամբ աճել են 3.4 անգամ:

«Ամերիաբանկ»-ի կողմից իրավաբանական անձանց առաջարկվող ավանդներիտեսականինապահովում էներգրավման ժամկետների եւ գումարների առանձնակի ճկուն սանդղակ` համապատասխան տոկոսադրույքներով:

«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային – սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը:

«Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: