Հայաստանի ինտերնետ ծառայություններ տրամադրող Cornet-AM- պրովայդերն այսօր հայտարարել է ամառային ակցիայի մեկնարկի մասին: Այդ ակցիայի շրջանակներում WIMAX անլար ինտերնետ ծառայություններին միանալը ֆիզիկական անձանց համար կարժենա 7500 դրամ (20 դոլար), իրավաբանական անձանց համար` 24 000 դրամ (65 դոլար):
Cornet-AM ընկերությունը ինտերնետ-ծառայություններ է տրամադրում Երեւանում եւ Հայաստանի 18 խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ այդ քաղաքներից շուրջ 25 կմ հեռավորության վրա շառավիղով, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: