AM
23 July 2009 - 16:11 AMT

Նուբարաշենի գաղութում կասեցվել է կալանավորին թմրանյութեր փոխանցելու փորձը

Հուլիսի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական գաղութում կասեցվել է կալանավորին թմրանյութեր փոխանցելու փորձը: Կալանավոր Կարեն Արզումանյանին այցելության եկած ոմն Մերի Կարապետյանը խուզարկության է երնթարկվել ըստ օրենսդրությամբ սահմանված կարգի: Ստուգման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր, որոնք նա փորձել էր գաղութի տարածք անցկացնել, թաքցնելով դրանք իր մարմնում:

Ըստ Մ.Կարապետյանի ցուցմունքների, կալանավայրում գտնվող Կարապետյանը հանձնարարել էր նրան հանդիպել իր վաղեմի ծանթոի հետ, որից էլ նա ստացել էր թմրանյութը:

Փաստով նշանակվել է փորձաքննություն: Տարվում է նախաքննություն, ասվում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ: