AM
27 July 2009 - 09:56 AMT

Որակավորվել է երեք աուդիտոր

Հուլիսի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել աուդիտորների որակավորման քննություն: 13 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից երեքին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: 2009 թվականիընթացքումընդհանուր առմամբ անցկացվել է աուդիտորների որակավորման 4 քննություն: Արդյունքում 52 դիմորդներից քննությանը մասնակցել է 45-ը, որոնցից 13-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 27.07.2009 թվականի դրությամբ որակավորման վկայական ունի 89 աուդիտոր: