AM
27 July 2009 - 11:34 AMT

Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել Հայաստանի ԱԷԿ-ը

Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել Հայաստանի ԱԷԿ-ը, հաղորդում է Tehran Times թերթը` հղում անելով Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Ռահիմ Քորբանիին:

«Միջուկային հարստացման տեխնոլոգիայի շահագործամ արդյունքում Իրանը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել հարեւան երկրների ատոմակայանները»,-հայտարարել է Քորբանին ՀՀ Արմավարի մարզի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպմանը` Ուրմիայում:

Նա հավելել է նաեւ, որ քանի որ Իրանի Արեւմտայն Ադրբեջանում Հայաստանի շատ քաղաքացիներ են ապրում, ապա դա կարող է նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը: