Բջջայինն կապի օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը հաղորդում է, որ «գիշերային ինտերնետ» ծառայությունը այսուհետ հասանելի է նաեւ հետվճարային բաժանորդներին: Միանալով ծառայությանը գիշերային ժամերին` 1:00-ից մինչեւ 9:00-ն, բաժանորդը կկարողանա օգտվել ինտերնետից 40 դրամով 1 Մբ համար:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո քարտուղար Վահե Իսահակյանը, այս ծառայությունը հասանելի է նաեւ կանխավճարային բաժանորդներին, նրանց համար ծառայության արժեքը կկազմի 55 դրամ 1 Մբ համար` 1:00-ից մինչեւ 9:00-ն:
«Գիշերային ինտերնետ» ծառայությունը միացնելու համար հարկավոր է հավաքել *145#: Միացման արժեքն է 300 դրամ (ներառյալ ԱԱՀ):