AM
28 July 2009 - 06:52 AMT

Հայ-իտալական հարաբերությունները լավ հեռանկարներ ունեն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօր ընդունել էՀՀ-ումԻտալիայի նորանշանակդեսպան Բրունո Սկապինիին, հաղորդում է կառավարության մամալո ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իտալական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը: Վարչապետն ընդգծել է, որ մեր երկիրը կարեւորում է Իտալիայի հետ ձեւավորված դարավոր բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում առավել զարգացման եւ ամրապնդման լավ հեռանկարներ ունեն:

Զրուցակիցները նշել են, որ երկկողմ ամուր հարաբերությունների հիմքի վրա հնարավոր է նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում:

Բրունո Սկապինին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների առեւտրատնտեսական ներուժի օգտագործման մեծ հնարավորություններ կան հատկապես մասնավոր հատվածում:

Հանդիպման ավարտինՀՀ վարչապետըհաջողություններ է մաղթել Բրունո Սկապինիին` դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: