AM
28 July 2009 - 10:27 AMT

«ՀայԷկոնոմբանկը» միացել է միջազգային վճարումների Worldlink համակարգին

«Հայէկոնոմբանկը» շարունակում է ընդլայնել իր ծառայությունների ցանկը միանալով միջազգային վճարումների Worldlink համակարգին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այսուհետ գործող միջազգային փոխանցումների հետ մեկտեղ բանկն առաջարկում է արագ, հարմարավետ, անվտանգ եւ շահավետ նոր ծառայություն, որը մեկ պատուհանի միջոցով կբավարարի Ձեր պահանջները:

Ձեզ հնարավորություն է ընձեռվում 135 տարբեր արժույթներով ավելի քան 180 երկրներ իրականացնել միջազգային փոխանցումներ` առանց լրացուցիչ միջնորդավճարների: