Նախօրեին ՀԲ գործադիր կոմիտեն հաստատել է 30 000 դոլար արժողությամբ ՀՀ ոռոգման համակարգի վերականգնման ծրագիրը, լրագրողներին է ասել ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը ՀՀ Արմավարի մարզում: Ըստ նրա, ծրագիրը կիրականացվի Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի տրամադրած վարկային միջոցներով: Միջոցները կտրամադրվեն 27 տարով, 5-ամյա արտոնյալ ժամկետով Libor+0,75 դրույքով:
«Ծրագիրը երկու նպատակ ունի` վերականգնել Արմավիրի ու Թալինի 2 մայր ջրանցքները, ինչպես նաեւ աշխատատեղեր ստեղծել գյուղական վայրերում»,-ասել է նա: Վարուդակիսը նել է,որ այդ ծրագրի շնորհիվ վերականգնվել է շուրջ 84 կմ, ինչը թույլ կտա կրճատել ջրի ծախսը մինչեւ 70 000խմ:
Ըստ Վարուդակիսի, աշխատանքները կսկսվեն նոյեմբերին եւ կավարտվեն 2011թ. հունիսին, իսկ հիմնական աշխատանքները կտարվեն ձմռանը, երբ այնտեղ ջուր չի լինի»,-ասել է նա: Իրագործման ընթացքում կպահանջվի 9000 բանվոր, իսկ կօգտվեն դրանից 39 000 մարդ ու 73 համայնք: