Հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով ներկաներին եւ անդրադառնալով խորհրդի ստեղծման նպատակներին ու խնդիրներին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ խորհրդի գործունեությամբ առավել կամրապնդվի հասարակություն-բանակ կապը, կապահովվի հասարակության ներգրավվածությունը երկրի պաշտպանունակության բարձրացման գործում՝ միաժամանակ խթանելով պաշպանության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների ու ՀՀ քաղաքացիների համագործակցությունը:
Պաշտպանության նախարարը խորհրդի անդամներին ներկայացրեց զինվորական ծառայությանը եւ առօրյային վերաբերող որոշ մանրամասներ:
Նիստի ընթացքում մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, քննարկվեցին խորհրդի առաջիկա գործունեությանն ու հեռանկարներին առնչվող հարցեր, իսկ Խորհրդի նախագահ ընտրվեց Գեղամ Հարությունյանը, հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: