AM
29 July 2009 - 15:27 AMT

ՎՏԲ Բանկ Հայաստանն իր բոլոր մասնաճյուղերը միացրել է on-line համակարգին

ՎՏԲ Բանկ Հայաստանը, որը տնօրինում է Հայաստանում մասնաճյուղերի ամենախոշոր ցանցին (78 մասնաճյուղ), հաջողությամբ իրականացրեց երկրում իր on-line ներկայության ընդլայնման ծրագիրը: Այդ մասին հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

2009թ. հուլիսի 27-ի դրությամբ բանկն ավարտել է Հայաստանում իր ողջ մասնաճյուղային ցանցի` բանկի հաճախորդների սպասարկման կենտրոնացված համակարգին միացնելու ընթացակարգը, որը սկսել էր դեռեւս 2008-ի հունվարին:

Բանկային հաղորդակցության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա քաղաքականության իրականացումը թույլ է տալիս անցնել բանկի հաճախորդների սպասարկման որակապես նոր մակարդակ: ՎՏԲ Բանկ Հայաստանի հաճախորդները հնարավորություն կստանան բանկի ցանկացած մասնաճյուղում, անկախ նրա տեղադրությունից, իրական ժամանակի ռեժիմում իրականացնել բանկային գործողություների եւ գործարքների որոշակի խումբ, ինչպես նաեւ անարգել օգտվել Ինտերնետի հիման վրա աշխատող «Բանկ-Հաճախորդ» ենթահամակարգի ծառայությունների լիարժեք ցուցակից: