Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստը: Խորհուրդն ի գիտություն է ընդունել, որ շարունակվում են «Էլեկտրոնային կառավարման» համակարգի ներդրման աշխատանքները, ինչպես նաեւ հստակեցվում է այդ ուղղությամբ իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։
ՀՀ վարչապետը հանձնարարել է հաջորդ նիստին քննարկել այդ հարցը եւս: