Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստը: Խորհուրդը քննարկել է մաքսային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որի շրջանակում «ՏՏ ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կ. Վարդանյանն ամբողջացրել է մտահոգիչ հարցերի ցանկը, որոնց շուրջ մաքսային կառույցի հետ դեռ համապատասխան բանակցություններ են վարվում։
Համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ: