AM
30 July 2009 - 07:42 AMT

«Կոնվերս բանկի» խորհրդում ընդգրկվել են մասնագետներ Նյու Յորքից

«Կոնվերս բանկի» խորհրդի կազմում ընդգրկվել են Wall Street-ի մասնագետներ Նյու Յորքից` Ջոն Տոնելին եւ Ռոբերտ Սեդրակյանը կստանձնեն իրենց պաշտոններըՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրենց նշանակման հաստատումից անմիջապես հետո, հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

Ջոն Տոնելին Նյու Յորքի ՋեյՓի Մորգան Չեյզ Բանկի ավագ բանկիր է եւ Միջազգային ծրագրերի ֆինանսավորման բաժնի ղեկավար, ունի միջազգային ֆինանսական ոլորտում ավելի քան 20 տարվա փորձ: Մինչ ՋեյՓի Մորգան Չեյզում աշխատելը` նաեղել է «Բեյր Ստիերս ընդ Կո-ի» ավագ գործադիր տնօրենեւ Ձեւավորվող շուկաների կառուցվածքային ֆինանսավորման բաժնի ղեկավար: Դրանից առաջ նաեղել էՆյու Յորքում գտնվողխոշոր Ուոլ Սթրիթի իրավաբանական ընկերության`«Կադվալադեր Վիկերշեմ ընդ Թաֆտի» իրավաբան:

Ռոբերտ Սեդրակյանը Հելիոս Գրուպի` Նյու Յորքում գտնվող մասնավոր ներդրումային ընկերության գործադիր տնօրենն է: Մինչ Հելիոս Գրուպի կազմավորումը`պրն Սեդրակյանը եղել էՍանբիմ Օսթեր ընկերության Գլխավոր ֆինանսական ղեկավարը: Սանբիմ Օսթերը սպառողական ապրանքների միջազգային ընկերություն է, որն ընդգրկված է Ֆորթյուն ամսագրի 500 ընկերությունների թվում: Նա նաեւ գլխավորգործընկեր է եղել Ջապոնիկա Փարթներսում, որըգնման եւ ներդրումների ակտիվ գործող ընկերություն է: Դրանից առաջ նա աշխատել է Կալիֆորնիայի Ֆըրսթ Ինտերսթեյթ Բանկի առեւտրային բանկային բաժնում:

Նշանակման մասին հայտնելիսբաժնետերերընշել են. «Ուոլ Սթրիթի երկու փորձառու մասնագետների նշանակումը որպես մեր բանկի խորհրդի անդամներ ավելի կբարելավիմեր ղեկավարության եւ աշխատակազմիպրոֆեսիոնալիզմի որակը եւ մակարդակը»:

Այս նշանակումների մասին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նկատել է, որ պրն Տոնելիի եւ պրն Սեդրակյանի նշանակումը դրական են «Կոնվերս բանկի» համար եւ օգտակար` Հայաստանի բանկային համակարգին: