AM
30 July 2009 - 13:52 AMT

ԱՊՀ-ում Հայաստանն առաջատարների թվում է ներդրումների ներգրավման ոլորտում

Ներդրումների ներգրավման գործակալությունների շուրջ 70 տոկոսն ամբողջությամբ չի օգտագործում ներդրումների ներգրավման հնարավորությունները, այդ մասին են վկայում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետազոտության արդյունքները, որոնք հինգշաբթի տարածել է Համաշխարհային բանկը:
Վարկանիշի առաջատարը ներդրումների ներգրավման ավստրիական գործակալությունն է, իսկ նման ինստիտուներն ԱՊՀ-ում անարդյունավետ են աշխատում:

«Միջին եկամուտով մի շարք երկրներ, մասնավորապես, Բրազիլիան, Բոթսվանան, Կոլումբիան ու Թուրքիան բարձր ցուցանիշներ են գրանցել այդ ոլորտում»,-ասվում է փաստաթղթում:

Սակայն, օտարերկրյա ներդրողները, որոնք կդիմեն ԽՍՀՄ նախկին երկների ներդումների ներգրավման պետգործակալություններ, հավանաբար, հիասթափվեն: Բացառությամբ, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի, մյուս բոլոր երկրները հայտնվել են «թույլերի» եւ «շատ թույլերի» խմբում:

Փաստորեն, տարածաշրջանի երկրների մեծամասնությունում պետգործակալությունները, որոնց պարտականությունն է ներդրումներ ներգրավել, կամ ուղղակի չեն արձագանքել ներդրողների հարցումներին, կամ նրանց հետ անհնար է եղել կապվել: