Հայաստանի հավակնությունները թույլ տվեցին նրան միանալ GSP+ համակարգին, ասել է էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելայնը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, ԱՊՀ երկրների թվում տվյալ համակարգի մասնակից է նաեւ Վրաստանը, որն արդեն օգտվում էր այդ արտոնություններից, եւ Ադրբեջանը, որը միացել է GSP+ համակարգին Հայաստանի հետ միաժամանակ: «Հայաստանը պետք է ընդմանեը մեկ անգամ եւս մոնիտորինգ անցկացներ, հաստատելու համար, որ օրենսդրական դաշտը պատրաստ է այն պահանջներին, որը ԵՄ-ն ներկայացնում է զարգացող տնտեսություններին»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ Դանիելյանը հավելել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է աշխատել հայկական իրացման շուկայի բարելավմանն ու Ազատ առեւտրի մասին պայամանագրին միանալու ուղղությամբ:
Դանիելյանը նշել է նաեւ, որ GSP+ համակարգը գործում է բոլոր հայկական ընկերությւոնների համար, որոնք արտահանում են ապրանքներ դեպի Եվրոպա, եւ կարեւոր չէ, թե որքան ընկերություն է միացել այդ համակարգին: «Կարեւորն այն է, որ նրանք հասկանան, որ GSP+-ն դա սակագին է, որը հնարավորություն է տալիս, սակայն չի պարտադրում»,-ասել է նա: Ըստ Դանիելյանի, հաճախ ընկերությունները կարող են հարկադրվել, չիմանալով իրենց իրավունքները եւ նախարարության խնդիրն է նրանց համապատասխան տեղեկատվություն տրամադրել եւ համապատասխան սեմինարներ անկցանել: Այս առնչությամբ փոխնախարարը հավելել է, որ վիճակագրությունը նաեւ անուղղակի է լինում: «Երբ GSP+ համակարգի կիրառումից հետո մենք զգանք մեր գործարարների ակտիվությունն եվրոպական շուկայում, արտահանման ծավալների ավելացումը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել համակարգի կիրառման արդյունքների մասին: Անձամբ ես խորապես համոզված եմ, որ այդ համակարգը կօգնի Հայաստանին, քանի որ առավելություններ է տալիս»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ փոխնախարարը նշել է, որ նախարարությունն ակտիվ աշխատանք է տանում Ազատ առեւտրի մասին պայմանագրին միանալու ուղղությամբ եւ GSP+ համակարգը դրա մի մասն է:
Երեւանում աշխատանքային հանդիպում է ընթանում, որը նվիրված է ՀՀ-ում Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) բարելավված ռեժիմի կիրառմանը` ԵՄ-ի «Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում:
ընդհանրացված համակարգի
Մինչեւ 2008թ. ավարտը ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ գործում էր Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP), որի համաձայն հայկական ապրանքներն արտահանվում էին եվրոպական շուկա իջեցված սակագներով: Իսկ 2009 թ. հունվարի 1-ից Հայաստանն անցավ Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի (GSP+) կիրառմանը: GSP+-ը վերաբերում է ապրանքների շուրջ 6400 անվանումների, որոնց համար գործում է զրոյական մաքսային տուրք կամ զրոյին մոտ դրույքներ: