AM
4 August 2009 - 11:57 AMT

ՌՀՀ եւ ՀԿԵ համատեղ թողարկում են կորպորատիվ կառավարման դպրոցը

Այսօր Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինի եւ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հանդիպմանը կորպորատիվ կառավարման դպրոցի ստեղծման մասին հուշագիր է ստորագրվել, որը կրում է «Առաջատարության դպրոց» անվանումը:

Դպրոցի խնդիրը կայանում է «ՀԿԵ» ՓԲԸ մասնագետների` ներառյալ ընկերության տոպ-մենեջերների վերապատրաստման մեջ: Նախագծի պայմանների համաձայն, 2009-2010 ուսումնական տարվա սկզբից ուսումը կանցնեն ՀԿԵ 20 տոպ-մենեջերներ, ինչպես նաեւ միջին օղակի 20 մասնագետներ:

Ուսման ծրագիրը մշակվել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանից մենեջմենտի ոլորտում Հայաստանի առաջատար մասնագետների կողմից: Ծրագիրը ներառում է այնպիսի մասնագիտացված դիսցիպլիններ, ինչպիսիք են տնտեսությունը, ֆինանսական մենեջմենտը, կոմերցիան, կիրառական ռազմավարական կառավարումը, անորոշության պայմաններում ռիսկերի կառավարումը, բիզնես-վերլուծությունը, հարկային ծրագրավորումը ընկերություններում, անձնակազմի կառավարումը, ներդրումային պրոեկցիան եւ վարչական հաշիվը:

Սպասվում է, որ ներկա նախագիծը թույլ կտա հետագայում համագործակցության մեջ ներգրավել մի շարք խոշոր ընկերություններ, որոնք արդեն զբաղեցրել են իրենց տեղը հայկական շուկայում: Նախագծի նախաձեռնողներ Շեւկետ Շայդուլինի եւ Արմեն Դարբինյանի վկայությամբ, արդեն որոշակի բիզնես-կառույցներ կան, որոնք հետաքրքրություն են հայտնել Առաջատարության դպրոցի հանդեպ: Այսպիսով, կողմերն իրենց առջեւ խնդիր են դրել իրենց շուրջը համախմբել երկրի առաջատար ընկերությունները` նրանց արդյունավետության, մրցունակության եւ կորպորատիվ մշակույթի բարձրացման նպատակով:

Շեւկետ Շայդուլինն ու Արմեն Դարբինյանը վստահություն են հայտնել, որ նախագիծը միանգամյա բնույթ չի կրելու: Ընդհակառակը, Առաջատարության դպրոցը նպատակաուղղված է լինելու հեռանկարային զարգացմանը, որի հիմքում ընկած է լինելու Հայաստանում բիզնեսի վարման հանդեպ գրագետ, գիտականորեն եւ գործնականորեն հիմնավորված մոտեցումը: