AM
5 August 2009 - 12:19 AMT

Opera-ն ամենատարածված ինտերնետ-բրաուզերն է Հայաստանում բջջային հեռախոսներից օգտվողների շրջանում

Statcounter.com գլոբալ վիճակագրական աղբյուրի տվյալների համաձայն վերջին ամսում Հայաստանի բջջային հեռախոսների օգտվողների շրջանում բջջային բրաուզերներից առաջատար դիրքում է Opera ինտերնետ-տեսաբանը: Դրան իրենց գերապատվությունն են տալիս գլոբալ ցանց այցելողների 71,3%:

Առաջատարների եռյակի մեջ մտել են նաեւ Nokia եւ iPhone բրաուզերները, որոնք ժողովրդականությունը կազմում է համապատասխանաբար 12,43% եւ 8,84%:

Մնացած բջջային բրաուզերների բաժինը Հայաստանում մեծ չէ եւ կազմում է 7,42%: