AM
5 August 2009 - 15:30 AMT

Հայաստանի ՀԾԿՀ հրապարակել է IP տարանցման ծառայությունների շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների անունները

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 22-րդ եւ 23-րդ հոդվածները, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 22-ի «Միջազգային «ԱյՓի» (IP) տարանցման ծառայությունը դասակարգելու, միջազգային «ԱյՓի» տարանցման ծառայությունների շուկան եւ այդ շուկայում անձի գերիշխող դիրք զբաղեցնելու չափորոշիչ սահմանելու մասին» №391Ն որոշումը, մտադիր է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը եւ «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու-թյանը ճանաչել միջազգային «ԱյՓի» տարանցման ծառայությունների շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ:

Այդ կապակցությամբ, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայցում է շահագրգիռ անձանց գրավոր մեկնաբանությունները մինչեւ 2009 թվականի հոկտեմբերի 6-ը, հաղորդում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամլո ծառայությունը: