AM
10 August 2009 - 16:22 AMT

«Արմենիա» հյուրանոցի կառուցումը Սոչիի 2014թ. Ձմեռային օլիմպիական խաղերի համար կսկսվի 2010թ.-ին

«Արմենիա» հյուրանոցի կառուցումը Սոչիի 2014թ.Ձմեռային օլիմպիական խաղերի համար կսկսվի 2010թ.-ին: Այդ մասին հաղորդել է Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով, այդ նախագծի իրականացման համար Ռուսաստանի առաջատար շինընկերություններից մեկը` «Bamo»-ն, որը ծրագրի գլխավոր ներդրողն է, Հայաստանի Քաղաքաշինության նախարարության, ինչպես նաեւ ճարտարապետների հայկական ու ռուսական միությունների հետ միասին հյուրանոցի լավագույն նախագծի մրցույթ է հայտարարել:

Մրցույթին մասնակցելու 43 հայտ է ներկայացվել, որոնցից 27 ընդունվել են քննարկման համար: Սարգսյանը նաեւ նշել է, որ հայտերի նման քանակը խոսում է նախագծի հանդեպ մեծ հետաքրքրության մասին:

Մրցույթի հաղթող է դարձել «Հայ նախագիծ ինստիտուտի»` Սարգիս Սարդարյանի գլխավորած ճարտարապետների խմբի նախագիծը: «Bamo»-ն հաղթողի հետ գործարք կկնքի, եւ կսկսվեն նախագծի իրականացման աշխատանքները:

Ռուսաստանը Սոչիում հյուրանոցների կառուցման համար առանձնացրել է ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրի հատվածը: