Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական մասնաճյուղի անդամները նշել են հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձը` ջահերով շարժվելով Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթը ուղեկցվում էր հայրենասիրական երգերով: Երթը, որին մասնակցում էին մոտ 300 երիտասարդներ, սկսվել էր Օպերայի թատրոնի շենքի առջեւ` թուրքական դրոշի այրմամբ, շարունակվել է Բաղրամյան փողոցով` խորհրդարանի շենքի, ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի նախագահ նստավայրի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի առջեւով եւ ավարտվել է կեսգիշերին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի այգում, որտեղ վառվել է մեծ խարույկ: Երթի մասնակիցներից Տոնիկ Թոսույանը հայտնել է «Արմինֆո» գործակալության թղթակցին, որ հայ ժողովրդի ողբերգության մասին հիշեցումից բացի, «երթի նպատակն է դատապարտել այն պետությունների կառավարությունները, որոնք մինչեւ այժմ պաշտոնապես չեն ճանաչել հայոց ցեղասպանությունը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: