AM
24 April 2002 - 16:53 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 87-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հայաստանն այսօր նշում է հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձը: Ինչպես միշտ այս օրը, անվերջանալի մարդկային հոսքը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի Անմար կրակը, որպեսզի հիշատակի տուրքը տա ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, խորհրդարանի պատգամավորները եւ կառավարության անդամները նույնպես ծաղիկներ են դրել Անմար կրակին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացել է պատարագ` ի հիշատակ երիտթուրքերի կողմից իրականացրած այդ հրեշավոր հանցագործության զոհերի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: