AM
24 April 2002 - 16:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել դիմումով` հայոց ցեղասպանության զոհերին նվիրված օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող, համաշխարհային հանրության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը» անվանել է հայ ժողովրդի օրինական պահանջների եւ սպասումների արտահայտություն: «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջեւ խոր համոզմամբ, որ պատմական արդարության վերականգնումը անխուսափելի է: Մենք հավատով ենք նայում ապագային, մեր երկրի եւ պետականության բարգավաճող վաղվա օրվան, որը բոլոր հայերը պետք է ստեղծեն համատեղ ուժերով եւ զոհերով»,- ասվում է նախագահի դիմումում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: