Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ Ուղեւորափոխադրումների տնօրինության կողմից ներկայացված տվյալների, 2009 թ. հուլիսին միջպետական ուղեւորափոխադրումներն իրականացվել են 146,6%-ով:
Այսպես, ուղեւորափոխադրումների իրականացումը Երեւան-Բաթումի չվերթով հուլիս ամսվա ընթացքում կազմել է 155,1% (5894 վաճառված տոմս` պլանավորած 3800-ի փոխարեն), Երեւան-Թբիլիսի չվերթով` 126,3% (2021 վաճառված տոմս` պլանավորած 1600-ի փոխարեն):
Արդյունքում միջպետական ուղեւորափոխադրումների ծով փաստացիորեն վաճառվել է 7915 տոմս` պլանավորած 5400-ի փոխարեն:
Նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 166,4% (4 127,0 ուղեւոր/կմ` պլանավորած 2 479,6 ուղեւոր/կմ փոխարեն), հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: