AM
20 August 2009 - 12:02 AMT

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի առեւտրի ֆինանսավորման մասնագետները ներմուծող եւ արտահանող կազմակերպությունների համար կազմակերպում են ուսուցողական սեմինարներ

Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) Հայաստանի առեւտրի ֆինանսավորման մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի ներմուծողների եւ արտահանողների կողմից արտաքին առեւետրի ֆինանսավորման ծառայություններից օգտվելու մակարդակը բավականին ցածր է: 2008 թվականի տվյալներով, ՀՀ արտաքին առեւտրային շրջանառության մոտ 4%-ն է ֆինանսավորվել բանկային գործիքների միջոցով: Սա դիտարկվեց որպես բանկի առեւտրի ֆինանսավորման պորտֆելը ըդլայնելու հնարավորություն, որը դրսեւորվեց տվյալ ծառայությամբ հետաքրքրված հաճախորդների համար Էյչ-Էս-Բի-Սի -ի կողմից կազմակերպվող առեւտրի ֆինանսավորման ծառայությունների առավելությունների եւ հարմարավետության մասին պատմող սեմինարներ կազմակերպելով:

Արդեն կազմակերպվել են երկու սեմինարներ` Կովկասյան Հետազոտության Ռեսուրս եւ ՓՄՁ Զարգացման Ազգային Կետնրոն կազմակերպություններում, որոնց մասնակցել են ընդհանուր առմամբ 35 արտահանողներ եւ ներմուծողներ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ուսանողներ եւ ասպիրանտներ: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի առեւտրի ֆինանսավորման մասնագետների կողմից ներկայացվել են բանկաին գործիքներ եւ ծառայություններ, որոնք նախատեսված են առեւտրով զբաղվող ընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու եւ դրանց միջոցով այդ ընկերությունների համար հետագա զարգացում եւ աճ ապահովելու համար:

Երկու սեմինարներն էլ մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում եւ դրական գնահատական ստացել լրատվամիջոցների կողմից:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը մտադիր է շարունակել այս նախաձեռնությունը, միեւույն ժամանակ այդ բնագավառում հաճախորդներին հատուկ մշակված անհատական լուծումներ եւ բարձրակարգ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով, ինչը կնպաստի բանկի համբավի եւ հաճախորդների թվի աճին: