Մայիսի 14-ին եռօրյա այցով Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, պատվիրակությունը կգլխավորի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաֆայել Էստրելլոն: Պատվիրակության կազմում է նաեւ վեհաժողովի գլխավոր քարտուղար Սայմոն Լանը: Երեւանում կկայանա պատվիրակության անդամների հանդիպումը Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ` նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, մշտական խորհրդարանական հանձնաժողովների եւ պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ: Սպասվում է նաեւ հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Այցի ընթացքում, որը ճանաչողական բնույթ կունենա, նախատեսվում է քննարկել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային բնույթի հարցեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: