AM
25 August 2009 - 12:28 AMT

Հայաստանի բանկային համակարգը գերլիկվիդ է

Հայաստանի բանկային համակարգը գերլիկվիդ է, հայտարարեց Հայաստանի Բանկերի Միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը երեքշաբթի կայացած մամլո ասուլիսում: Հայաստանի բանկային համակարգը այնքան գերլիկվիդ է, եւ առեւտրական բանկերը տիրապետում են այնպիսի գումարների, որ միայն Կենտրոնական բանկում կա 17 միլիոն դրամ 2.5% տոկոսադրույքով ավանդների տեսքով», – ասաց նա:

Էմիլ Սողոմոնյանի խոսքերով, այս պահին Հայաստանի բանկային համակարգում «չաշխատող» վարկերի ցուցանիշը տատանվում է 5-6% սահմաններում: «Մեր երկրի բանկային համակարգի համար դա շատ բարձր ցուցանիշ է, քանի որ մենք փոքր երկիր ենք եւ, հետեւաբար, փոքր շուկա», – ասաց նա:

ՀԲՄ նախագահը նշեց նաեւ, որ Հայաստանի բանկային համակարգը մեկն էր այն սակավաթիվ բանկային համակարգերից, որտեղ չվերադարձվող վարկերի ցուցանիշը շատ ցածր էր եւ 2008թ-ին այդ ցուցանիշը չէր գերազանցում 1% մակարդակը: Այս կապակցությամբ նա հավելեց, որ բանկային համակարգի կայունությունը բխում է կշռադատված գնահատականից եւ կոշտ մոտեցումից շուկայի գնահատականների նկատմամբ: «Եվ նույնիսկ եթե Հայաստանի տնտեսությանը սպասում է ճգնաժամի նոր փուլ, բանկային համակարգի հիմքերը չեն տատանվի»,- ամփոփեց Սողոմոնյանը: