Համաշխարհային տնտեսական ճգնաժամը անկման ուղի է բռնել եւ 2010-ին աշխարհում տնտեսական աճ կսկսվի: Այդ մասին այսօր` օգոստոսի 26-ին, Երեւանում հայտնել է Հայաստանի պետական տնտեսագիտական ինստիտուտի (ՀՊՏԻ) ռեկտոր Յուրի Սուվարյանը` վկայակոչելով առաջատար արտասահմանյան տնտեսագետներին:
«Ինքնին Հայաստանում տնտեսական ճգնաժամի պայմաններում վերջին վեց ամսվա ընթացքում տնտեսական աճի միտում է նկատվում»,- ասել է Յուրի Սուվարյանը:
Նա նաեւ ավելացրել է, որ ԵՊՏԻ դասախոսներիվ շատերը հաճախ ԶԼՄ-ներում են հանդես գալիս հարցազրույցներով եւ հոդվածներով, որտեղ առաջարկում ենգտնել Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության նվազման ճանապարհներ գտնել, որոնք հաճախ արժանանում են Հայաստանի կառավարության ուշադրությանը: