Երկրորդ կիսամյակում համաշխարհային տնտեսության աստիճանական վերականգնումը պետք է խթանիչ ազդեցություն գործի Հայաստանի տնտեսության եւ ԶԵԱԲ-ի մասնակից պետությունների հետ վերջինիս առեւտրատնտեսական կապերի վրա: PanARMENIAN.Net-ի թղթակիցն այդպիսի կարծիք է հայտնել Զարգացման եվրասիական բանկի տնտեսական վերլուծության բաժնի պետ, Վերլուծական վարչության պետի տեղակալ Եվգենի Վինոկուրովը : «Այսպես, կարելի է ակնկալել Ռուսաստանի հետ փոխադարձ առեւտրի ծավալների աստիճանական մեծացում», – ասել է նա:
Այդ առնչությամբ, Վինոկուրովը նշել է, որ առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրային հոսքերը կրճատվել էին 24 տոկոսով` ընդ որում, շատ ավելի լավ արդյունք ցույց տալով, քան ԱՊՀ այլ երկրների փոխադարձ առեւտրային հոսքերը: