Ընթացիկ տարվա 7 ամսվա տվյալներով, «Ամերիաբանկի» ժամկետային ավանդների աճը կազմել է 185 %, իսկ հուլիս ամսին` 34 %, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ընդ որում, 7 ամսում ներգրավված ավանդների 82 %-ը կազմում են իրավաբանական անձանցից ներգրաված ավանդները: Փաստենք, որ ֆիզիկական անձանց ավանդների գծով 7 ամսում աճը կազմել է 316 %:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որ 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով, իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդները կազմել են 26 մլրդ դրամ, – այս ցուցանիշով «Ամերիաբանկ»-ը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Իսկ հուլիս ամսին աճելով 35 %-ով` արդեն 7 ամսվա արդյունքներով իրավաբանական անձանց ժամկետային ավանդները հասել են 35 մլրդ դրամի:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային ու սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` ՌԴ ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: