AM
27 August 2009 - 15:26 AMT

Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է «Սուրբ Խաչ» վանքին նվիրված արծաթե հուշադրամ

Ուկրաինայի ազգայինբանկը թողարկել է «Սուրբ Խաչ» վանքին նվիրված արծաթե հուշադրամ, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, այս տարի նշվում էՂրիմումգտնվող հայկական «Սուրբ Խաչ» վանքի 650-ամյակը, ինչի կապակցությամբ Ուկրաինայի ազգայինբանկը«Ուկրաինայի ճարտարապետական կառույցներ» հուշադրամների շարքի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ` նվիրված XIV-րդ դարում հիմնադրված հայկական «Սուրբ Խաչ» վանքին:

Հատկանշականն այնէ, որ առաջին անգամարտերկրի կողմից իրականացվելէՀայաստանիպատմությանը եւհայկական մշակույթին նվիրվածհուշադրամի թողարկում:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է վանքի տարածքում տեղակայված Խաչքարը, իսկ դարձերեսին պատկերված են վանական շինությունները. ձախ կողմում` «Հին Ղրիմ հայկական վանքը» (XIV-րդ դար) եւ աջ կողմում` «Սուրբ Խաչ» վանքը: