AM
19 April 2002 - 18:25 AMT

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խումբը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը նախատեսում է քրեական պատասխանատվության կիրառում ցեղասպանության փաստը ժխտելու փորձերի համար: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն մասնակցելու պաշտոնական կամ հասարակական միջոցառումների, որոնց նպատակը կարող է լինել Ցեղասպանության փաստի ժխտումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: