AM
28 August 2009 - 14:02 AMT

Հայաստան. Վարկային դրույքների դինամիկան փոխվում է նվազման կողմը

Հայաստանի վերջնական վարկային դրույքները բավականին բարձր են, կարծում է Հայաստանի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: «Դա պայմանավորված է իրական վտանգներով, որոնք ճգնաժամի պայմաններում առաջանում են տնտեսության մեջ»,- ասաց նա: Սակայն, նրա խոսքերով, դինամիկան սկսել է փոխվել, քանի որ խոշոր միջոցները, որոնք մտնում են տնտեսության մեջ, այդ թվում նաեւ բանկային համակարգ, թույլ են տալիս մեծացնել վարկային միջոցների առաջարկը:

Ինչպես նշեց Դավթյանը, մոտակա մի քանի ամսվա ընթացքում, Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրումներ կարվեն` հարյուրավոր միլիոն դոլարների չափով, ինչի հետեւանքով կսկսվի վարկային տոկոսադրույքների իջեցումը, ինչը հետեւաբար մատչելի կդարձնի փոքր եւ միջին բիզնեսի համար տրամադրվող վարկերը: «Գործընթաց արդեն սկսվել է, սակայն ավելի դանդաղ է ընթանում, քան մենք սպասում էինք», – նշեց նա:

Այս ենթատեքստում, ֆինանսների նախարարը ավելացրեց, որ բանկերը զգուշությամբ են վերաբերվում վարկավորման գործընթացին, քանի որ ռիսկերի գնահատման հարցում նախընտրում են կոշտ քաղաքականություն վարել: Սակայն, Դավթյանի խոսքերով, ռիսկերը աստիճանաբար իջնում են, եւ դրական սպասումների պայմանում սա կնպաստի տոկոսադրույքների իջեցմանը, այդ թվում նաեւ հիփոթեքային շուկայի ձեւավորմանը: «Սա հնարավորություն կտա բանկային համակարգին հոգեբանական հանգստություն ձեռք բերել եւ անցնել ավելի աշխույժ ֆինանսավորմանը»,- ասաց Դավթյանը: